Քյոլնում ամանորյա գիշերը անվտանգության խիստ միջոցառումներ կձեռնարկեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔյոլնի իշխանությունները դասեր են քաղել 2015-ի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած իրադարձություններից։ Այն ժամանակ քաղաքի կայարանամերձ հրապարակում ու մի շարք այլ վայրերում սեռական հողի վրա 900 հանցագործություն էր կատարվել 1200 կնոջ նկատմամբ, հայտնում է DW–ը։
2016-ի ամանորյա գիշերը Քյոլնի փողոցներում հերթապահելու են 1500 ոստիկաններ, կայարանի շրջակայքում ՝ 300 ոստիկան։ Անցած տարվա համեմատ իրավապահների ընդհանուր թվաքականը տասնապատիկ ավելանալու է։ Այս մասին ասվում է անվտանգության քաղաքային հայեցակարգում։Նախատեսվում է նաեւ լավացնել տեսահսկողությունը քաղաքի կենտրոնում։ Տեսախցիկներից ստացված տեղեկությունները ամանորյա գիշերն իրական ժամանակի ռեժիմում փոխանցվելու է ոստիկանության բաժանմունքներ ու ցուցադրվելու մոնիտորների վրա։
2015-ի տխուր իրադարձությունները չպետք է կրկնվեն, ասել է Քյոլնի ոստիկանապետ Յուրգեն Մաթիեսը՝ հավելելով, որ կանեն ամեն ինչ, որպեսզի մարդկանց տոնակատարությունները չմռայլվեն որեւէ անախորժ դեպքով։



