Մերկելը Կիեւին աջակցություն է խոստացել Ուկրաինային ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ տրամադրելու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է աջակցել Կիեւին ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմը հնարավորինս շուտ տրամադրելու հարցում, այս մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «զրուցակիցները մտահոգություն են հայտնել ռուս զինյալների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների կապակցությամբ»։ Պորոշենկոն նաեւ անթույլատրելի է անվանել ուկրաինացի գերիներին ազատ արձակելու գործընթացի արգելափակումը Ռուսաստանի կողմից։
Պորոշենկոն հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հերթական երկարացման մասին որոշումը կընդունվի մոտ ժամանակներս։
Մերկելը վստահեցրել է, որ կաջակցի Ուկրաինային անվիզա ռեժիմի տրամադրման գործընթացն արագ ավարտելուն։ Զրուցակիցները նաեւ անդրադարձել են Ուկրաինայի ու ԵՄ-ի էներգետիկ անվտանգության խնդրին։



