Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում

ՖՈՏՈ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված համերգը: Այն կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի և «Նարեկացի» արվեստի միության ջանքերով:

Երեկոյին մասնակցում էին Երևանի գիշերօթիկ հատուկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաները (8 դպրոցից):

Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով՝ երեխաների ներկայացմամբ:

-Այսօր մեզ միավորել է սերը երեխաների հանդեպ: Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները: Եկեղեցին միշտ հոգևոր ներգործություն է ունենում երեխաների վրա, բայց մենք դրանով չենք բավարարվում. մենք փնտրում ենք նոր ուղիներ՝ նրանց առաջընթացը կյանքում ապահովելու համար… Մենք պետք է նրանց մեջ սերմանենք կյանք մտնելու համարձակությունն ու ընկճվածությունից ձերբազատվելու կարողությունը: Շատ կարևոր է նաև, որպեսզի ճիշտ վերաբերմունք կարողանանք ցուցաբերել հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ՝ ընդունելով նրանց որպես հասարակության լիարժեք անդամներ...,- իր խոսքում ընդգծեց Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյան:

Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը կատարեց խաչերի օրհնության արարողություն. օրհնված խաչերը հանձնվեցին միջոցառմանը մասնակից երեխաներին:

Երեխաներից շատերը բեմ էին բարձրանում առաջին անգամ: Կային պատանիներ, ովքեր արդեն ունեին միջազգային փառատոներին մասնակցելու և մեծ բեմերում ելույթ ունենալու փորձ, օրինակ՝ Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի «Մենք» մնջախաղի ստուդիայի անդամները:
Համերգային երեկոյի ընթացքում լսողության խանգարումներ ունեցող և խուլ երեխաները հանդես եկան մնջախաղով և երգեցին ժեստերի լեզվով: Տեսողական խանգարումներով և կույր երեխաները ելույթ ունեցան պարով, կիթառով և երգով: Հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ցուցադրեցին խամաճիկների ներկայացում: Սրահում ցուցադրվեցին նաև այդ դպրոցների սաների ձեռքի աշխատանքներից:

-Միշտ ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, և վստահ եմ, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, - այս խոսքերով համերգային երեկոն եզրափակեց «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը:

 

 
 
 
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներով