Բուհում ուսումնառությունը համարել են ավելորդ քաշի պատճառներից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերմոնտի համալսարանի մի խումբ հետազոտողներ պարզել են, որ քոլեջների ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում, միջին հաշվով, շուրջ հինգ կիլոգրամ քաշ են հավաքում: Աշխատության եզրակացությունների մասին համառոտ պատմում Է EurekAlert!-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտնականները չափել են ուսանողների քաշը եւ մարմնի զանվածի ինդեքսն առաջին եւ վերջին կուրսերում եւ համեմատել արդյունքները: Այսպես, ուսումնառության սկզբում սովորողների միջին քաշը կազմել Է 66 կիլոգրամ, իսկ վերջում՝ 71 կիլոգրամ:
Հետազոտության համաձայն՝ առաջին կուրսում ավելորդ քաշից տառապել Է ուսանողների ընդամենը 23 տոկոսը: Ուսումնառության ավարտին այս ցուցանիշը հասել Է 41 տոկոսի, այսինքն՝ ավելացել Է 78 տոկոսով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



