Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ գլխավոր հյուպատոսն այցելել է Պոլսո պատրիարքարան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ գխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը դեկտեմբերի 12-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պատրիարքարանից, նրան ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Թուրքիայում դիվանագիտական առաքելության անցած ամերիկացի դիվանագետը ցանկություն է հայտնել ծանոթանալ հայկական համայնքի հոգևոր կենտրոնին:
Աթեշյանը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, հակիրճ տեղեկություններ է փոխանցել Պատրիարքական Աթոռի, հայկական համայնքի մասին: Նա հաջողություններ է մաղթել դիվանագիտական նոր պաշտոնում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



