«Ժողովուրդ». Արևմտյան Հայաստանի հետ կապված ծրագրերի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արամ Ա.-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի սկզբին մի քանի օրով Հայաստան վերադառնալուց հետո նորից մեկնել է: Ինչպես հայտնի է՝ Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանի հետ կապված ինչ-որ ծրագրեր է ցանկանում իրագործել, որոնց մանրամասները դեռ չի հրապարակվում:
Այս անգամ նա մեկնել է Լիբանան: Քառօրյա իր այցի շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո նստավայրում Րաֆֆի Հովհաննիսյանին առանձին ընդունել է կաթողիկոս Արամ Ա.-ն:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և վեհափառը քննարկել են հայրենիքի ու հայ ազգի առջև ծառացած արդի մարտահրավերներին առնչվող լայն շրջանակ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



