Մեծ Բրիտանիայում վեց մարդ Է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները վեց մարդու են ձերբակալել ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով: Հյուսիսարեւելյան Անգլիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցչի հաղորդագրության համաձայն, 22-ից մինչեւ 36 տարեկան չորս տղամարդ Է ձերբակալվել Դերբի քաղաքում, եւս մեկ ը՝ Բերթոն-ապոն-Թրենթ քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի այդ, Լոնդոնում 32-ամյա մի կին Է ձերբակալվել ահաբեկչական գործողությունների հնարավոր նախապատրաստման վերաբերյալ տվյալների կապակցությամբ: Խուզարկություններ են անցկացվել վեց հասցեներով:
«Մենք բնակչությանը հորդորում ենք զգոնություն պահպանել»,- հակաահաբեկչական ստորաբաժանման հայտարարությունը մեջբերել Է Reuters գործակալությունը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



