Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավորով հետ է մնում առաջատարից. «ՖԻԴԵ Օփեն»
ՍՊՈՐՏLondon Chess Classic շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Կարթիկեյանի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Ջոն Բարթոլոմյու-Հրանտ Մելքումյան դիմակայությունում, իսկ Դավիթ Միրզոյանն առավելության հասավ Զոլթեկ Տադեուշի նկատմամբ:
Չորս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3.5 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանն ու Դավիթ Միրզոյանը` 3-ական: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստ, ովքեր 4 հնարավորից վաստակել են 4-ական միավոր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



