Նիգերիայում շուկան պայթեցնելու համար օգտագործել են 7-8 տարեկան մահապարտ աղջիկների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ7-8 տարեկան երկու աղջիկներ պայթանյութով հանդերձված գոտիներ են գործի դրել Նիգերիայի Բոռնո հյուսիսարեւելյան նահանգի Մայդուգուրի քաղաքի շուկայում: Զոհվել Է առնվազն մեկ մարդ, եւս 18-ը վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պայթյունները տեղի են ունեցել մի քանի րոպեի տարբերությամբ: Այդ ժամանակ շուկայում շատ գնորդներ են եղել: Երկու աղջիկներն Էլ պայթյուններից զոհվել են:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի Է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել Է որպես մահապարտներ:



