Նաթանյահուն Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելու հինգ միջոց Է պատրաստել Թրամփի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում Է, որ գոյություն ունեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մի քանի միջոցներ, եւ պլանավորում Է դրանք քննարկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպ րես»-ը, դեկտեմբերի 11-ին հայտնել Է CBS հեռուստաալիքը:
Հարցազրույցի ժամանակ վարչապետը մանրամասնություններ չի հայտնել, թե ինչ կերպ կարելի Է հրաժարվել Իրանի հետ համաձայնագրից՝ նշելով, որ «կցանկանար նախ դա քննարկել ԱՄՆ-ի նախագահի հետ»:
Այնուամենայնիվ, Նաթանյահուն ասել Է. «Դա անելու համար կան միջոցներ, բազմաթիվ միջոցներ: Միայն իմ գլխում դրանցից հինգը կա»:
Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը բազմիցս խիստ քննադատության Է ենթարկել Իրանի հետ համաձայնագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



