Թրամփը քննադատել է «միասնական Չինաստանի» քաղաքականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները պարտավոր չԷ հետեւել «միասնական Չինաստանի» քաղաքականությանը, որի համաձայն Թայվանը համարվում Է ՉԺՀ-ի բաղկացուցիչ մասը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Fox հեռուստաալիքի եթերում այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես լավ եմ հասկանում «մեկ Չինաստանի» քաղաքականությունը, բայց չեմ հասկանում, թե մենք ինչու պետք Է հետեւենք դրան, եթե Չինաստանի հետ համաձայնության չենք գալիս այլ հարցերի, ներառյալ առեւտրի շուրջը»,- նրա խոսքը մեջբերում Է Reuters-ը:
Բացի դրանից, Թրամփը կրկին Չինաստանին քննադատել Է նրա արժութային քաղաքականության, Հարավչինական ծովում գործունեության եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ դիրքորոշման համար:
Մեկնաբանելով Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ կայացած հեռախոսազրույցը՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահը նշել Է, որ Պեկինը չպետք Է որոշի, թե ինքն ում հետ շփվի:



