Ֆրանսիայի կրթության նախկին նախարարն իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի կրթության նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Վենսան Պեյոնը հայտարարել Է, որ իր թեկնածությունն առաջադրելու Է 2017 թվականի նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին քաղաքական գործիչը հայտնել Է դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Հիանալի դաշինքի» միակ թեկնածուն Է: 2017 թվականի հունվարին նա կմասնակցի սոցիալիստների ու կանաչների փրայմերիզներին, որոնք կորոշեն նախագահի միասնական թեկնածուին: Պեյոնի հետ կմրցակցեն Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանյուել Վալսը, ինչպես նաեւ նախկին նախարարներ Առնո Մոնտեբուրը եւ Բենուա Ամոնը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի ապրիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



