Քաղցկեղի դեմ թանկարժեք դեղամիջոցները արդյունավետ չեն հիվանդի կյանքի համար
ԼԱՅՖՀակաքաղցկեղային դեղերի ոլորտի հսկայական ներդումները, ինչպես նաև աննախադեպ նորարարությունների մասին բոլոր հայտարարությունները այդ դեղամիջոցներն արդյունավետ չեն դարձնում։ Չնայած, որ դրանք բավականին թանկ արժեն, սակայն հիվանդների կյանքը չեն փրկում։
Նման եզրակացության է հանգել հակաքաղցկեղային դեղերի ոլորտի բրիտանացի փորձագետ Պիտեր Ուայսը։
«Դեղագործական կորպորացիաներն զբաղվում են աշխարհում ամենացինիկ բիզնեսով՝ իրենց անարդյունավետ արտադրանքը ֆանտաստիկ գներով վաճառելով քաղցկեղով տառապող մարդկանց։ Մարդիկ երբեմն վեց զերոներով գումար են ծախսում դեղերի համար, որոնք նրանց կյանքը ընդամենը մի քանի շաբաթով են երկարացնում, եթե իհարկե երկարացնում են ...», - ասում է Պիտեր Ուայսը։
Փորձագետը պնդում է, որ գրանցման փուլում դեղերի նկատմամբ պահանջները պետք է էլ ավելի խստացնել: Արդյունավետության փորձարկման ներկայիս չափանիշները դեղագործներին թույլ է տալիս իրենց անարդյունավետ դեղորայքի առևտրի լիցենզիա ձեռք բերել, որը հիվանդներին միայն կեղծ հույսեր է տալիս։
Դրանից բացի, կյանքի համար անհրաժեշտ դեղերը պետք է շատ ավելի մատչելի լինեն - ասում է նա։



