Գնել Ուլիխանյանի եւ կնոջ տոնական ռոմանտիկ ֆոտոշարքը :)
ԼԱՅՖBravo.am-ը գրում է.
Գնել Ուլիխանյանի եւ Աննա Դալլաքյանի համար Ամանորի եւ Սուրբ Ծննդյան գալիք տոներն առանձնահատուկ են ոչ միայն իրենց խորհրդով, այլեւ այն պատճառով, որ առաջին անգամ կնշեն որպես այր ու կին: Ամուսիններն արդեն Նոր տարվա թեմատիկայով լուսանկարներ ունեն, որոնք առաջինը տրամադրել են Bravo.am-ին:
«Ֆոտոշարքը դեռ աշնանն էր նախատեսված, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով հետաձգվեց, եւ Ամանորի լուսանկարներ ստացանք: Նկարահանումը շատ ջերմ անցավ, ինչպես տարեմուտի տոներն են»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:
Այս շրջանում «Թաքնված սեր» սերիալում նկարահանվող դերասանն ասել է, որ 2017 թվականից սպասումները բոլորովին այլ են.«Ավելի ոգեւորված ենք: Մեր առաջին Նոր տարին կլինի ամուսինների կարգավիճակում ու կընտրենք այնպիսի վայր, որ տարբերվող եւ հիշարժան լինի մեզ համար»:
Շարունակությունը՝ այստեղ:




