Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լարսի ճանապարհը հզորացնելու համար այն պետք է փակել 1-2 տարով, ինչն այսօր հնարավոր չէ. Արսեն Ղազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է.

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության ղեկավար, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարծում է, որ չնայած Լարսում պարբերաբար ստեղծվող խնդիրներին ու խցանումներին, հայկական կողմն անելիք չունի Լարսի ճանապարհի հետ կապված, քանի որ ռուսական ու վրացական կողմերը հնարավորն անում են:

«Քանի որ իմ բիզնեսը միջազգային բեռնափոխադրումն է, անձամբ շահագրգռված եմ այդ ճանապարհի նորմալ գործունեությամբ, բայց սկզբունքորեն չեմ ընդունում և համարում եմ խեղկատակություն, երբ մամուլում հայտնվում են շահարկումներ, որ խարդավանքներ կան ռուսական կողմից կամ վրացական կողմից՝ ձյունը եկավ, ճանապարհը չմաքրեցին, չվերանորոգեցին: Հայաստանն այնտեղ անելիք չունի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը՝ հավելելով. «Այդ ճանապարհը հզորացնելը շատ լուրջ տեխնիկական խնդիր է. կամ պետք է փակել 1-2 տարով, կատարել լուրջ, մի քանի 100 մլն- ի հասնող շինարարական աշխատանքներ, որից հետո փորձեն այդ ճանապարհն ունենալ նորմալ, կամ այն, ինչ այսօր անում են, ժամանակավոր վերանորոգման աշխատանքներ: Բայց այդքանից հետո այսօր ոչ թե տեխնիկական վիճակն է փակում Լարսը, այլ ձյունն է փակում: Կովկասյան լեռնանցքի ամենաձնառատ հատվածն է, որն այս սեզոնին ձնաբքի պատճառով պարբերաբար փակվում է»:

Նշենք, որ վերջին օրերին ձյան առատ տեղումների պատճառով կրկին խնդիրներ են առաջանում Լարս-Նինոծմինդա ավտոճանապարհին, որն այս պահին Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ավտոճանապարհն է: Հայկական կողմից առաջարկներ են հնչում, որ Հայաստանը պետք է ներդրումներ անի ու լայնացնի Լարսի ավտոճանապարհը:

«Վրաստանը դեռևս անցյալ ամառվա փլուզումներից հետո, երբ երկրաշարժի հետևանքով լուրջ փլուզում եղավ, գեոդեզիական աշխատանքներ էր անում: Այդ սարալանջը շատ հեղհեղուկ վիճակում է, այս անգամ ոչ մի զոհ չեղավ, որովհետև տագնապի նախնական համակարգեր են մշակված. երբ սկսվում են սողանքները, հասցնում են երկու կողմից փակել: Այնպես չէ, որ վրացական կամ ռուսական կողմը չեն ցանկանում փող դնել կառուցել և մենք գնանք, ասենք, թույլ տվեք մենք անենք մեր համար, որովհետև այդ ճանապարհը սպասարկում է ոչ միայն հայկական բեռները, այլև թուրքական: Մինչև Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ կոնֆլիկտը, թուրքական մեքենաները հայկականից 3 անգամ շատ էին անցնում այդ ճանապարհով: Միջկառավարական հանձնաժողովում հարցը միշտ դրվում է, մեր կողմն առաջարկում է օգնություն, իրենք միշտ հրաժարվում են, ասում են՝ մենք դա անում ենք»,- ասաց գործարարը:

Ղազարյանի խոսքերով՝ ցավոք, Լարսի ճանապարհն սահմանափակ թողունակություն ունի: «Հատկապես վերջին տարիներին ճանապարհը նորմալ գործարկվում է թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմից, բայց, ցավոք, դա եղել է տուրիստական ճանապարհ, ոչ թե բեռնափոխադրումների: Մենք հարց ենք բարձրացրել, որ ռուսական կառավարությունն արդեն իր տարածքի վրա մաքսային անցակետը վերափոխի, վերակառուցի, որ մենք չունենանք խցանումներ այնտեղ, երբ մոտենում ենք»,- ասաց նա:

Ըստ գործարարի՝ ԵԱՏՄ մտնելուց հետո ԵԱՏՄ-ից ներկրումներն ու արտահանումները էական ավելացել են, և այն ապրանքները, որ Չինաստանից էին բերվում Հայաստան, այժմ բերվում են Ռուսաստանից: «Լուծումներից մեկն այն է, որ պետք է դիվերսիֆիկացնել արտահանումը դեպի Չինաստան ու ԱՄՆ: Արդեն իսկ նման միտումներ կան»,- ասաց Ղազարյանը:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ