Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող կոշիկի խանութում հրդեհ է բռնկվել. կա տուժած (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 11-ին, ժամը 13.04-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 52/2 հասցեում՝ «Բուգատտի» կոշիկի խանութում:
Հրդեհը մարվել է ժամը 13.20-ին:
Այրվել է օդորակիչ, գիպսակարտոնե կոնստրուկցիա՝ 2 քմ և կոշիկներ. 1994 թ. ծնված Ռ. Պ.-ը ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:



1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



