Մարդիկ մտան սեղանների տակ, կանայք սկսեցին լաց լինել, դժողքի պես մի բան էր. ականատեսները՝ Ստամբուլի պայթյունի մասին (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ջումհուրիյեթ» պարբերականին հարցազրույց տված քաղաքացիներից մեկը հայտնել է, որ պայթյունը իրականացվել է ֆուտբոլային թիմերի անդամների ` մարզադաշտից դուրս գալուց մոտ 10 րոպե անց` թիմերի ավտոբուսները շարժվելուն պես: Ականատեսները պնդել են, որ մեկ րոպե ընդմիջմամբ տեղի ունեցած երկու պայթյուններից հետո ոստիկաններն անդադար կրակել են օդ, տեղի են ունեցել անհասկանալի բախումներ:
«Դոլմաբահչեի մզկիթի մոտ սրճարանում թեյ էի խմում, երբ լսվեց պայթյունը: Մարդիկ մտան սեղանների տակ, կանայք սկսեցին լաց լինել: Դժողքի պես մի բան էր: Սրճարանի ապակիները կտոր-կտոր եղան և թափվեցին ուղիղ վրաս: Հարյուրավոր վիրավորներ կան», - պատմել է ականատեսներից մեկը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով մահացել է 38, վիրավորվել 157 հոգի: Մահացածներից 30-ը ոստիկաններ են:






