Ներքին Բազմաբերդի խաչմերուկը 45 րոպեով կփակվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի խաչմերուկը դեկտեմբերի 11-ի 45 րոպեով փակելը կպայմանավորվի Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու 58.2 կմ կատարվելիք պայթեցման աշխատանքներով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2016 թվակ անի դեկտեմբերի 11-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խաչմերուկի հատվածում Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու 58.2 կմ կատարվող շինարարական աշխատանքների շրջանակներում (պայթեցման աշխատանքներ) ժամը 15:45-ից մինչև 16:30-ը դադարեցվելու է երթևեկությունը։
Մինչև աշխատանքների ավարտը գործելու է Ներքին Բազմաբերդ-Կաթնաղբյուր միջհամայնքային շրջանցիկ ճանապարհը»։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



