Ադրբեջանի ԱԳՆ-ը վճռականորեն դատապարտել է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում կատարված ահաբեկչական ակտը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը վճռականորեն դատապարտել է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում կատարված ահաբեկչական ակտը։
Այդ մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում։ Դրանում նշված է, որ Ադրբեջանը ցավակցություն է հայտնում Թուրքիայի ժողովրդին, ահաբեկչության զոհերի հարազատներին և տուժածներին մաղթել է շուտափույթ կազդուրում.
«Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր համերաշխությունը եղբայրական Թուրքիային։ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության բոլոր ջանքերին»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



