Ռեալի անպարտելիության շարքը շարունակվում է
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» Լա Լիգայի ընթացիկ առաջնության 15-րդ տուրում հանդիպեց «Դեպորտիվոյին» և հաղթեց 3:2 հաշվով:
Այդ հաղթանակի շնորհիվ Զինեդին Զիդանի գլխավորած թիմը բարելավեց «սերուցքայինների» նախկին գլխավոր մարզիչ Լեո Բենհակերեի՝ 1989 թվականի ապրիլին գրանցած ցուցանիշը:
Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «արքայական» ակումբի անպարտելիության շարքը շարունակվում է. «Ռեալը» չի պարտվում 35 հանդիպում անընդմեջ:
Վերջին անգամ «Ռեալը» պարտություն էր կրել ընթացիկ տարվա ապրիլի 6-ին, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Վոլֆսբուրգի» հետ (0:2) կայացած խաղում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



