Էրդողանը Ստամբուլի ահաբեկչության պատճառով չեղարկել է իր այցը Ղազախստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է իր այցը Ղազախստան՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։
Էրդողանը մտադրվել էր Ղազախստան այցելել դեկտեմբերի 11-12-ին՝ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով։ Սակայն Ստամբուլի ահաբեկչության պատճառով, որից հետո հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ, չեղարկվել է Էրդողանի ղազախական այցը։
Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվել էր 29 մարդ, որոնցից 27-ը ոստիկաններ են։ Բացի այդ, վիրավորվել էր 166 մարդ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



