Շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին»` ճամպրուկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊԵԿ–ի աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Թեհրան–Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռները հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը:
Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց: Իրանի 2 քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են: Սև շուկայում այս տեսակի թմրանյութի իրացման 1 կգ–ի գինը տատանվում է 200000–300000 ԱՄՆ դոլարի շրջանակում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



