Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բնությանը հասցրած հարվածը հետադարձ ուժ ունի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ամուլսարի հանքավայրի շահագործումը, ի տարբերություն այլ հանքերի, որոնք կարող են ունենալ տեղային նշանակություն, ուղղակի անթույլատրելի է, այս կարծիքին է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Այս հանքի շահագործումով մենք իրական վտանգի տակ ենք դնում մեր քաղցրահամ ջրերի պաշարները: Սա հարց է, որը ոչ մի կերպ չի կարող փոխհատուցվել և ոչ մի ֆինանսական հոսքերով, որ ակնկալում է ստանալ մեր կառավարությունը:

Իսկ այն ընդամենը տարեկան 30 միլիոն դոլար է` հարկի տեսքով: Ո՞վ է ասում, որ այսքան գումարի համար կարելի է հարվածի տակ դնել մի ամբողջ տարածաշրջանի քաղցրահամ ջրերի պաշարները:

Ամուլսարը գտնվում է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների մեջտեղում, կողքով էլ անցնում է Որոտան– Արփա–Սևան թունելը: Բազմաթիվ մասնագետներ միաբերան նույնն են պնդում. այս ջրերը կաղտոտվեն, քանի որ հանքը շահագործվելու է բաց եղանակով: Հանքային ջրերը կներծծվեն, ու կառաջանան թթվային ջրեր: Ավելին` ոչ միայն կաղտոտվի թունելով անցնող ջուրը, այլև վտանգի տակ կհայտնվի հենց թունելը: Հանքային թթվային ջրերի ազդեցությունից կքայքայվեն նրա բետոնային և մյուս կառուցվածքները:
Եվ այս ամբողջը անկառավարելի ռիսկ է, որը չի ցանկանում նկատել մեր կառավարությունը` եզրակացնում է նա:

Տարբեր ժամանակներում, տարբեր գործողություններով մենք անընդհատ վտանգի տակ ենք պահում մեր երկրի բնական համակարգերը: Օրինակ, Արարատյան դաշտի արտեզյան ավազանը ըստ էության կանգնեցրել ենք ոչնչացման եզրին, երբ 15 տարի շարունակ ձկնաբուծության տակ էր: Հիմա ասում ենք, որ այն կվերականգնենք: Սևանը մենք վերականգնում ենք արդեն 50–60 տարի: Ստացվո՞ւմ է, որ այն վերականգնենք: Իհարկե չի ստացվում:

Եվ ցավն այն է` արտեզյան ավազանները ոչնչացրեցին, տեսան, որ այնտեղ այլևս հնարավոր չի լինի նույն տեմպերով ձուկ աճեցնել, հիմա էլ որոշել են Սևանը դարձնել ձկնաբուծարան: Նախատեսել են տարեկան մինչև 50 հազար տոննա ձուկ արտադրել լճում: Իսկ թե ի՞նչ է լինելու դրա հետևանքը, ի՞նչ կսպասվի Սևանին և նրա շրջակայքին և ընդհանրապես մեր էկոհամակարգին, ոչ ոքի չի հետաքրքրում: Անգամ վտանգները չեն գնահատվում:

Եթե ուզում եք 50 հազար տոննա ձուկ արտադրել, պետք է այդքան էլ արհեստական կեր լցնեք լճի մեջ: Իսկ թե այս պարագայում որակական ինչ փոփոխությունների կենթարկվի լճի ջուրը, պետք է միայն ենթադրել:

Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրին, Լևոն Գալստյանն իր հաջորդ հարցադրումն է անում: Լավ, ասենք երեք տարի հետո սկսվեց հանքի շահագործումը, սակայն, ինչպես հաճախ է պատահում, շահագործողը տեսավ, որ ոսկու պաշարներն այնքան չեն, որքան իրենք էին պատկերացնում, քիչ են: Ի՞նչ են անելու այս դեպքում: Անելու են այն, ինչ ընդունված է մեր երկրում. հանքը բաց վիճակում պարզապես թողնելու են ու հեռանան:

Հիմա հարցը` ո՞վ պետք է վերականգնի տարածքը, ո՞վ և ինչպե՞ս պետք է չեզոքացնի շարունակվող վտանգը: Եվ ամենակարևորը` ո՞ւմ և ի՞նչ գումարներով: Իսկ այս մասին ոչ մի խոսք չկա հանքի շահագործման նախագծում:

Ի դեպ, մենք արդեն ունենք 4–5 այսպիսի` այսպես ասած կիսատ թողնված հանքեր: Պետությունն էլ մատը մատին չի խփում, որ բնապահպանական վտանգը չեզոքացնի: 
Լավ, այն ժամանակ, երբ հանքը տալիս էիր շահագործման, այդ մասին չէ՞իր մտածում: Ինչո՞ւ մեխանիզմներ չես ստեղծում, որպեսզի շահագործողը պատասխանատվություն զգա բնությանը հասցրած վնասի համար: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ մարդը պատասխանատու չէ իր արածի համար, ինչո՞ւ պատասխան չի տալիս: 

Զարմանում է Լևոն Գալստյանը և շարունակում հարցադրումը` Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանն ո՞վ ոչնչացրեց: Ջրօգտագործման այդ թույլտվություն տվողները հայտնի են, չէ՞: Ինչո՞ւ նրանք պատասխան չեն տալիս: Չեն տալիս, դրա համար էլ սխալը սխալի հետևից է տեղի ունենում, ու երկիրը մոտեցնում ենք էկոլոգիական աղետի շեմին:

Մենք չենք հասկանում, որ բնությանը հասցրած վնասը հետադարձ ուժ ունի, այդ հարվածը իրականում ուղղված է ոչ միայն այս երկրի յուրաքանչյուր քաղաքացու, այլ նախ և առաջ ուղղված է մեր հետագա սերունդների վրա:

Գոհար Սարդարյան

Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է