Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինսկի խումբը անհասցե կոչերով ԼՂ բանակցություններում առաջընթացի չի հասնի

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համբուրգում երեկ հանդիպել են ՀՀ և ԱՀ-ի ԱԳՆ ղեկավարները: Երեկ նաև հրապարակվել էր ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարությունը, որտեղ առավել բաց ու տեսանելի կերպով նշված էին մի շարք դրույթներ, որոնք արտացոլում էին բանակցային փաստաթղթերի առաջարկներն ու սկզբունքները:

Մասնավորապես, որ. «կարգավորումը պետք է հիմնվի հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների`ուժի չգործադրում, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների և Մինսկի խմբի համանախագ-երկների նախագահների կողմից առաջարկված լրացուցիչ տարրերի հիման վրա: Այդ տարրերն են՝ ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, ժամանակավոր կարգավիճակ ԼՂ-ի համար, որը կապահովի անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ապագայում` պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձ բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն միջազգային խաղաղապահ գործողություն»: Փաստաթղթում անդրադարձ կար նաև ապրիլյան սրացումների ժամանակ քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված վայրագություններին, որոնք Մինսկի խմբի համանախագահները խիստ դատապարտում են:

Եթե բովանդակային վերլուծենք տեքստը, ապա այն իր բաղադրիչների տեսանկյունից մասամբ համապատասխանում է մեր շահերին, մասամբ՝ ոչ: Դա տրամաբանական է, քանի որ խնդրի ենթադրելի լուծումը պետք է փոխզիջումների կոնտեքստում դիտարկել: Մյուս կողմից՝ տեքստում դիվանագիտական արարողակարգի ու չեզոքության սկզբունքի իրացման դիրքերից անընդհատ ու պարբերաբար կարդում ենք, որ միջնորդները անընդմեջ «կոչ են անում կողմերին...»: 
Կոչերի «անվերջանալի» քանակն ընկալվում է որպես միջնորդների կողմից ՀՀ/ԼՂՀ-ի ու ԱՀ-ի միջև հավասարության նշան դնել, ուստի ընդունել, որ անգամ ապրիլյան սրացումներում կամ բանակցությունների տապալման փորձերում կողմերը հավասար պատասխանատվություն են կրում: Մինչդեռ իրականությունը այլ է:

Հայկական կողմը բազմիցս է զգուշացրել, որ անդեմ քննադատությունն ու կոչերը միայն արձակում են Ադրբեջանի ձեռքերը շանտաժի ոճով խոսելու համար, սահմանային սրացումներ նախաձեռնելու առումով՝ այդ կերպ խաթարելով բանակցությունները: Եթե իրապես խնդիր կա ԼՂ հարցը խաղաղ լուծելու առումով, ապա համանախագահ երկրները իրականում ունեն բավարար ներուժ ու ռեսուրսներ սթափեցնելու դեստրուկտիվ դիրքորոշում ունեցող Ադրբեջանին: Ու այս համատեքստում, երբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը նշում է, որ, «եթե ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կրկին վատթարանա, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են կողմերը», առնվազն անհասկանալի է: Միգուցե վերջապես պետք է հստակեցում մտցնել գործընթացում պատասխանատվության հրապարակային բաշխման տեսանկյունից, քանի որ հակառակ դեպքում գործընթացը տեղից չի շարժվի:

Այլ հարց է, որ նման անդեմ քննադատական մոտեցումները կարող են հանգեցնել ՀՀ/ԼՂՀ համբերության հատմանը, ու վերջիններս կպարտադրեն հարևանին առավել ադեկվատ վարքագիծ: Սակայն այդ պարագայում հարգարժան միջնորդ պաշտոնյաներն առնվազն պետք է արդեն շատ ավելի զգույշ ու հավասարակշիռ հայտարարություններով հանդես գան:

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվել