Երևանում հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայի Շապիտո կրկեսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Շապիտո կրկեսը Երևանում հյուրախաղերով հանդես կգա դեկտեմբերի 23-ից հունվարի 15-ը: Ներկայացումները տեղի կունենան Կոմիտասի այգուն հարակից նախկին Դելֆինարիայի տարածքում գործող ժամանակավոր կրկեսում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երեւանի կրկեսի գեղարվեստակա ղեկավար Սոս Պետրոսյանը, ծրագրում կնե րկայացվեն ձիախաղ, կլինեն վարժեցրած արջեր, ուղտեր, շներ եւ այլ կենդանիներ:
Շապիտո կրկեսի ներկայացումները նվիրվելու են Լեւոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին:
Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանում է նաեւ ռուս ծաղրածու Օլեգ Պոպովի խաղընկեր Գրիգոր Ավետիսյանը` ծաղրածու Չառլին: «Ես հրաժարվել եմ գերմանական չորս պայմանագրից եւ Հայաստանում եմ մասնակցելու այս ծրագրին»,– ասաց Ավետիսյանը։
Կրկեսի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ Երեւանի կրկեսի թատրոն-ստուդիայի շրջանավարտները մարզերում, զորամասերում շարունակում են հյուրախաղերով հանդես գալ:



