«Դեպի Եվրատեսիլ» նախագծի յուրաքանչյուր թիմում մնացել է մեկ մասնակից
ՖՈՏՈBlognews.am-ը գրում է.
Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի լավագույն 6 մասնակիցները՝ Իջին, Արծվիկ, Սյուզաննա, Վահե, Մարտա և Լյուսի։ Հենց նրանցից մեկը ազգային ընտրության արդյունքում կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում։ Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի պաշտոնական կայք էջից: Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Առաջին ալիքի եթերում մեկնարկած «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրել և ամբողջ ընթացքում ուղղորդում են «Եվրատեսիլ»-ի նախորդ տարիների հայաստանյան մասնակիցները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով և գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան և Եսայի Ալթունյան:






1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



