Մխիթարյանը հավատում է՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դեռ կարող է պայքարել չեմպիոնության համար
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով` «Կարմիր սատանաները» կարող են պայքարել Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար:
«Երբեք մի ասա երբեք: Հիշում եմ, որ մի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 8 միավորով առաջ էր «Մանչեսթեր Սիթի»-ից, սակայն զիջեց վերջում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պետք են միայն հաղթանակներ: Պետք է վերջ տանք ոչ-ոքի խաղալուն: Ամեն մի հանդիպում իր կարևորությունն ունի: Կարող ես պարտվել հետնապահին և հաղթել առաջատարին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու գնդակի առավելությամբ հաղթեց «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



