Ստաֆան դե Միստուրան առաջարկել է վերսկսել միջսիրիականի բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան այն կարծիքին Է, որ եկել Է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների հնարավոր վերսկսման շուրջ խորհրդածելու ժամանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է՝ ամփոփելով համաշխարհային կազմակ երպության Անվտանգության խորհրդի փակ հանդիպման արդյունքները: Ընդ որում՝ ՄԱԿ-ի հանձնակատարը բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության կողմերի վերադառնալու որեւԷ ժամկետ չի նշել:
«Այժմ, հնարավոր Է՝ եկել Է բանակցությունների վերսկսման հնարավորությունն ուսումնասիրելու ժամանակը, տեսնելու՝ երբ եւ ինչպես մենք կկարողանանք քաղաքական հանդիպումներ անցկացնել»,-ասել Է նա: Դե Միստուրայի խոսքով՝ որպեսզի դա հնարավոր լինի, Սիրիայի կառավարության ներկայացուցիչներից պետք Է ազդանշան ստացվի այն մասին, որ նրանք պատրաստ են գալ Ժնեւ եւ «բովանդակային երկխոսություն վարել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւին համապատասխան»: Իր հերթին ընդդիմությունը «չպետք Է հրաժարվի» քննարկումներից մասնակցելուց, նշել Է դե Միստուրան, հաղորդել Է ԱՍՍ-ը:



