Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետը կարևորում է պոտենցիալ ներդրողների համար Հայաստանն ավելի հասկանալի դարձնելու անհրաժեշտությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի դիվանագիտական կորպուսը մեծ ջանքեր պետք է գործադրի տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է երկրի զարգացման հիմքը: Ազգային ժողովում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է գործուն միջոցառումներ իրականացÕ �ի արտերկրում Հայաստանի` հուսալի գործընկերոջ իմիջի ձևավորման համար: Գործուն միջոցառումներ պետք է իրականացնել տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային երկրների հետ արտոնյալ պայմանների սահմանման համար` նպաստելով հայկական ապրանքների ազատ մուտքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ներգրավված է եղել տարբեր ինտեգրացիոն հարթակներում, իսկ Իրանի հետ ընդհանուր սահմանը, մուտքի արտոնագրերի վերացումը, հեշտացնում է փոխգործակցությունը: Կարեն Կարապետյանը կարծում է, որ տնտեսավարողների համար դեսպանությունները պետք է դառնան հարթակ` ապրանքների առաջմղման, շահերի պաշտպանության համար:

Այս առումով ՀՀ վարչապետն առանձնացրեց մի քանի կարևոր գործողություններ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ-ի հետ նոր ձևաչափի ընձեռած հնարավորությունները, ապահովել ՀՀ հեղինակության և ճանաչողության բարձրացումը` ներկայացնելով ՀՀ-ում ներդրումներ կատարելու առավելությունները: «Անհրաժեշտ է բացահայտել նոր շուկաներ` նաև օտար ներդրումների ներգրավման ուղղությամբ, կարևորել ոլորտային աջակցության ծրագրերը, հստակեցնել Հայաստանում տնտեսական դիվանագիտության մասնակիցների շրջանակը և յուրաքանչյուրի դերակատարումը: Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ցույց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և մեր տեղը գտնենք »,- մանրամասնեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հավելեց, որ հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ և խնդրել` լինել նաև մեր դեսպանը ու քարոզել, հուշել, թե ինչ անել, որ Հայաստանն ավելի բաց ու հասկանալի լինի պոտենցիալ ներդրողների համար:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ