Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո փակվել է 160 մեդիա ընկերություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Գերմանիայի գլխավոր քարտուղար Մարկուս Բեկոն դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Բեռլինում մամուլի ասուլիս է հրավիրել` իրավապաշտպաների ուշադրությունը հրավիրելով ողջ աշխարհում այդ ոլորտում առկա խնդիրների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, Բեկոն նշել է, որ անցնող տարվա ընթացքում սպանվել է առնվազն 156 իրավապաշտպան:
Amnesty International-ի ներկայացուցիչը որպես ճնշումներ իրականացնող ռեժիմի օրինակ է բերել Թուրքիան: Նա հայտնել է, որ այդ երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս փակվել է 160 մեդիա ընկերություն, բանտարկվել է 130 լրագրող, որոշում է ընդունվել 375 հասարակական կազմակերպության փակման վերաբերյալ: Բացի այդ, Բեկոն փաստել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացվող գործողությունների հետևանքով շուրջ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է տներից:



