Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացասական միտումները խեղդել են մեզ, ուստի ճիշտ չէ ռիսկի դիմել և արևի քաղաք նկարագրել. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017–ի բյուջեի մասին զրուցում ենք տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

– Երեկ ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 2017–ի բյուջեի նախագիծը: Ըստ Ձեզ, կառավարությունն ի՞նչ բյուջե է ներկայացրել: Դրա հիմնական բացասական և դրական կողմերը որո՞նք են:

– 2017–ի բյուջեն չափազանց զուսպ է, բայցև նման բյուջե ունենալով` մենք գտնվում ենք իրատեսության դաշտում: 2016–ի կտրվածքով տնտեսությունում առկա են տարբեր խոցելի հատվածներ: Մասնավորապես, մինչև տարեվերջ բյուջետային մուտքերի մասով կանխատեսվում է գրեթե 100 մլրդ դրամի չափով թեր հավաքագրում: Դա չափազանց մեծ գումար է Հայաստանի համար: Ու դա նշանակում է, որ այդքան ծրագրեր մենք չենք կարողանում իրականացնել ընթացիկ տարում: Բնականաբար, նման իրավիճակից ելնելով հնարավոր չէր ներկայացնել մի բյուջե, որը պետք է մեզ խոստանար չափազանց մեծ առաջընթաց: Ուստիև 2017–ի բյուջեն համարում եմ իրատեսական: Իսկ ինչ վերաբերում է դրա գործառույթներին կամ դրանում ներառված ծրագրերին, կարող եմ ասել, որ դրանց միջոցով նախադրյալներ են ստեղծվում տնտեսական հետագա վերելք ապահովելու համար: Դրանք հետագա առաջընթացի հիմք են պատրաստում:

– Ընդդիմությունը հակադարձում է, որ գրվել է այնպիսի բյուջե, որը հեշտ է կատարել: Կառավարությունը իր համար վերին նշաձողեր չի սահմանել:

– Ըստ էության, ընդդիմությունը սխալ չի ասում: Սակայն ավելի համարձակ և ավելի մեծ ցուցանիշներով բյուջեն կարող է ամեն ինչ ուղեծրից դուրս բերել: Այս պահին բացասական միտումները, ըստ էության, խեղդել են մեզ: Նման պարագայում դիմել ռիսկի և նկարագրել արևի քաղաք, այնքան էլ ճիշտ չէ… Ես, օրինակ, հակված չեմ տեսնելու «Նյու Վասյուկի», համաձայն որի այս ծանր վիճակից հետո 2017–ին կլինի կտրուկ առաջընթաց: Դա գրեթե անիրատեսական է: Այդ առումով չէի ցանկանա համաձայնվել ընդդիմության հետ: Բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ ընդդիմությունը պետք է առաջարկեր ավելի համարձակ բյուջե:

– Ինչո՞ւ:

– Ցանկացած վատացում պահանջում է համարձակություն, ռիսկի մեծ բաժին հատկապես պետության կողմից: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան ամենատարբեր առաջնահերթ ու կարևոր ծրագրերի իրականացում: Ցավոք, 2017–ի բյուջեում մենք դա չենք տեսնում:

– Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քվեարկել բյուջեի նախագծին: Սա նախընտրակա՞ն քայլ է:

– Ավելի շուտ պետք է այդպես որակել: Թեպետ չկասկածեք, որ ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, բնականաբար, ուզում են ունենալ լավ, արդյունավետ բյուջե: Բայց դրան զուգահեռ գործում են քաղաքական մոտեցումները, առավել ևս, որ նախընտրական ժամանակահատվածում ենք գտնվում: Ուստիև ընդդիմության նման կեցվածքը բնական եմ համարում:

– Փաստորեն ՀՀԿ խմբակցության ղեկավարը ճիշտ էր, որ այս տարվա բյուջեի բախտը չբերեց, որ նախընտրական շրջանի հետ համընկավ:

– Կարելի է այդպես էլ ասել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»