Միշա Ալոյանը հետ կվերադարձնի Ռիո-2016-ի արծաթե մեդալը
ՍՊՈՐՏՌուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, ազգությամբ եզդի, 28-ամյա Միշա Ալոյանին զրկել են Ռիո-2016 օլիմպիական խաղերի ժամանակ նվաճած արծաթե մեդալից՝ այն զիջելով ուզբեկ մարզիկ Շահոբիդդին Զոիրովին:
Պատճառը դոպինգ թեստն էր, որի ժամանակ Միշայի մոտ արգելված խթանիչներ էին հայտնաբերվել: Մարզիկը դիմել էր սպորտային արբիտրաժային դատարան (CAS)՝ որոշումը չեղարկելու համար, բայց դատարանն այն անփոփոխ է թողել:
Անձամբ Միշան պնդում է, որ խթանիչն իր օրգանիզմում հայտնվել է մրսածության դեմ ընդունած դեղորայքի միջոցով, որը տեղի է ունեցել մրցումներից առաջ: Սակայն CAS-ը այս պատճառաբանությունը համոզիչ չիհամարել:

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



