Ֆրանսիայի ՆԳ նորանշանակ նախարարը` Ադրբեջանի «սև ցուցակում». «Փաստ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆրանսիայի ներքին գործերի նորանշանակ նախարարը իր հայանպաստ գործունեությամբ հայտնի, Ֆրանսիայի Ազգային Ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պաշտպան Բրունո Լե Ռուն է:
Լե Ռուն մի շարք անգամներ այցելել է Հայաստան և Ղարաբաղ, հայ–ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման ջատագով է:
Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Լե Ռուի նշանակմանը, ի դեմս ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի, հայտարարել է, որ նա ներառված է Ադրբեջանի «սև ցուցակում», քանի որ Ֆրանսիայի խորհրդարանականի կարգավիճակով 2015 թ. սեպտեմբերին «ապօրինի այց» է կատարել Լեռնային Ղարաբաղ, հանդիսանում է «Ֆրանսիա–Արցախ» բարեկամական խմբի անդամ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



