«Ալֆա–ֆարմ իմպորտը» հոգեմետ նյութերի առևտրով զբաղվելու թուլտվություն կստանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը որոշել է «Ալֆա–ֆարմ իմպորտ» ընկերությանը հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի թույլտվություն տալ:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից՝ այսօր կայանալիք գործադիրի նիստին քննարկման է դրված «Ալֆա–ֆարմ իմպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա ստանալու նախագիծը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից կառավարության նիստին ներկայացվող նախագծում մասնավորապես գրված է. ««Ալֆա–ֆարմ իմպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով»:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



