Լավրովը եւ Քերին դեմ առ դեմ հանդիպում են անցկացնում Համբուրգում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են անցկացնում գերմանական Համբուրգում, որտեղ դեկտեմբերի 8-ին բացվել Է ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրուցում են «դեմ առ դեմ»:
Ռուս եւ ամերիկացի դիվանագետները Սիրիայի խնդրի շուրջ հանդիպում են անցկացրել նախօրյակին: Դրա ավարտից հետո Քերին լրագրողներին հայտնել Է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Հալեպի իրադրության շուրջ եւ պայմանավորվել են այդ թեմայի քննարկումը շարունակել դեկտեմբերի 8-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



