Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի արագ և կայծակնային առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 14-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը:
Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն շուրջ 600 շախմատիստ, որոնց թվում` 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետներ: Դեկտեմբերի 15-ին և 16-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ 17-ին և 18-ին ` կայծակնայինը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



