Կիվիով դիմակ՝ մաշկը թարմացնելու ու գունաբացելու համար
ԼԱՅՖՀաջորդ անգամ, երբ կլսեք, թե գեղեցկության համար մեծ գումարներ են պահանջվում, ուղղակի խորհուրդ տվեք նայել մրգերի զամբյուղին։ Մրգերը բավական են գեղեցիկ տեսք, առողջ ու փայլող մաշկ ունենալու համար։
Կիվին այն անհավատալի միրգն է, որը ոչ միայն անհրաժեշտ է օրգանիզմին, այլ նաև մաշկին։ Այն հարուստ է վիտամին C-ով, E-ով, ինչպես նաև հակաօքսիդանտներով, որոնք էական նշանակություն ունեն երիտասարդ մաշկի համար։ Այն խոնավեցնում է ու փափկեցնում մաշկը, խթանում մաշկի բջիջների վերականգնումը՝ այն դարձնելով առաձգական ու երիտասարդ։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝
• Կես կիվի
• Կես բանան
• 1 ճաշի գդալ մածուն։
Կիվին լցնել տարայի մեջ ու տրորել պատառաքաղով, ավելացնել բանան ու կրկինտրորել։ Վերջում ավելացնել մածունն ու լավ խառնել։
Դիմակը քսել մաքուր մաշկին, պահել 20-30 րոպե։ Լվացվել գոլ ջրով։
Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 1 անգամ։
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



