Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի նռնակաձիգների հավաքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են ձեռքի եւ ավտոմատ նռնականետների անձնակազմերի դաշտային հավաքները, որոնց մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությոնից, «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում ՌՊԳ-7-ի նռնակաձիգների եւ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետների անձնակազմերի հետ պարապմունքները կտեւեն մեկ ամիս:
Անցկացվող դաշտային հավաքների առանձնահատկությունը բարձրլեռնային պայմաններում զինծառայողների հմտությունների կատարելագործումն Է՝ տարվա ձմեռային սեզոնում ուժեղ քամու, բարձրության եւ ջերմաստիճանային ռեժիմի ուղղումների կիրառմամբ, որը հասնում Է մինչեւ Ցելսուսի մինուս 20 աստիճան:
«Նռնակաձիգների դաշտային հավաքները կավարտվեն կրակային եւ մարտավարական-հատուկ պատրաստության նորմատիվների հանձնմամբ»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



