Վարչապետը Շաբոյանին տոներին ընդառաջ առաջարկեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց, հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վարչապետը նշեց դեկտեմբերի 8-ի կառավարության նիստին:
«Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսավարողի շահն ապահովեք, միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ դա գերիշխող է, որպեսզի չդառնա բեռ բիզնեսի համար»,- ասաց վարչապետը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



