Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը սահմանային լարվածության թուլացման կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հույս է հայտնել, որ թե' հայկական, թե' ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային և շփման գծի լարվածությունը թուլացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ լարվածության հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ:
Անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպմանը' Պասկալ Մոնյեն ասել է. «Ես տեղյակ եմ, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Դրա հիմնական նպատակը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելն է»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



