Ինդոնեզիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 99-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնդոնեզիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 99-ի, տեղացի առնվազն մեկ բնակիչ համարվում Է անհայտ կորած: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հայտնել Է երկրի Ազգային որոնողական եւ փրկարարական գործակալության օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, որի խոսքից մեջբերում Է արել Detik լրատվական պորտալը:
Նրա խոսքով՝ տուժել Է ավելի քան 750 մարդ, 136-ի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Բացի այդ, տարահանման հատուկ կենտրոններ են տեղափոխվել 3,2 հազարից ավելի բնակիչներ:
6,4 մագնիտուդով երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսի Բանդա Աչեխ քաղաքից 92 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, տեղի Է ունեցել դեկտեմբերի 7-ին: Առավել լուրջ ավերածություններ են արձանագրվել Փիդիջայայի օկրուգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



