Մոսկվայում դժբախտ պատահարից Հայաստանի քաղաքացի է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում դժբախտ պատահարից Հայաստանի քաղաքացի է մահացել: NEWS.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 14-ին, ժամը 15-ի սահմաններում, հոսանքահարումից մահացել է 1984թ. ծնված Հ. Փիլոյանը:
Երիտասարդը, որը ծնունդով Լոռու մարզի Սարահարթ գյուղից է, Մոսկվայում շինարարական աշխատանքներ էր իրականացնում: Մեզ հայտնի դարձավ, որ իր կողմից շահագործվող վերամբարձ կռունկով աշխատանքն ավարտելուց հետո երիտասարդն այն կայանել է բարձր լարում ունեցող էլեկտրասյան մոտ՝ կռունկի սլաքը բարձրացրած վիճակում, եւ սկսել է լվանալ մեքենան:
Մեքենայի անսարք լինելու պատճառով վերամբարձի ձողն սկսել է իջնել ցած և երբ դիպչել է լարերին, Փիլոյանը հոսանքահարվել ու տեղում մահացել է: Երիտասարդ տղայի դին այսօր արդեն տեղափոխվել է գյուղ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



