Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը՝ Հանովերում
ՍՊՈՐՏՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում: Այդ մասին հայտնել է 35-ամյա բռնցքամարտիկը, որի հաջորդ մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
«Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ երրորդ հաղթանակից հետո ինձ ավելի ազատ եմ զգում: Ես միշտ վստահ եմ եղել բռնցքամարտում իմ հզորության վրա: Իմ մրցակիցները պետք է զգուշանան, իսկ երկրպագուները՝ ուրախանան, քանի որ առջեւում դեռ շատ հաղթանակներ կան»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա հուլիսի 18-ին, երբ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



