ՄՕԿ-ը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգային Օլիմպիական կոմիտեն «մինչ հետագա տեղեկացումը» երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք առնչվում են նաև երկրում միջազգային սպորտային միջոցառումների անցկացմանը: Վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ սկսել են կիրառվել այս տարվա հուլիսի 19-ից ի վեր` այն բանից հետո, երբ Միջազգային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովը` Ռիչարդ Մակլարենի գլխավորությամբ, հայտարարել է 2014թ-ի Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի կողմից հնարավոր կանոնների խախտումների մասին:
ՄՕԿ կոչ է արել ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին զերծ մնալ Ռուսաստանում միջոցառումների կազմակերպումից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



