Շախմատի առաջնություն` Կենտրոն վարչական շրջանի դպրոցների թիմերի միջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժինը Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ կազմակերպել էին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված սպարտակիադիայի շախմատի առաջնություն` Կենտրոն վարչական շրջանի դպրոցական թիմերի միջև:
Մինչ մրցաշարի մեկնարկը պատանի շախմատիստները ծաղիկներ են խոնարհել միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշակոթողին:
Դպրոցականների միջև շախմատային պարտիաների մրցավարությունն իրականացրել են Շախմատի տան արհեստավարժ մրցավարները: Միավորների հաշվարկից և մրցաշարի ամփոփումից հետո 1-ին տեղը զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանի հ. 71 դպրոցի թիմը, 2-րդը հ. 20 դպրոցի թիմն է եղել, եռյակը եզրափակել է հ. 4 դպրոցի թիմը,իսկ 4-րդ տեղը գրավել է հ. 24 դպրոցի թիմը: Մրցանակային եռյակի և 4-րդ տեղը գրաված դպրոցների թիմերն արժանացել են Շախմատի տան ղեկավարության պարգևներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



