Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկրաշարժ» ֆիլմի դերասանները` 1988-ի աղետի եւ նկարահանմանը ստեղծված մթնոլորտի մասին

ՖՈՏՈ

1988թ-ի դեկտեմբերի 7-ից անցել է 28 տարի, սակայն Սպիտակի երկրաշարժից մնացած ծանր հիշողությունները դեռեւս թարմ են, հատկապես, այն վերապրած հայերի համար:

Այսօր` դեկտեմբերի 7-ին, կայացած ասուլիսի ժամանակ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նավասարդյանը, Արմեն Մարգարյանն ու Տաթեւ Հովակիմյանը խոսեցին ֆիլմի եւ աղետից մնացած սեփական հիշողությունների մասին.

«Դեկտեմբերի 8-ին օգնություն ցուցաբերելու նպատակով Կամերային թատրոնի գործընկերներիս հետ այցելեցինք Գյումրի: Այնտեղ վերադարձանք նաեւ դեկտեմբերի 29-ին` հեքիաթի հերոսների կերպարներով, որ ինչ-որ կերպ կարողանայինք ուրախացնել երեխաներին: Բայց հասկացանք, որ շատ ծանր է: Դերասաններից շատերը վերադարձան ավտոբուս... Որպես Ձմեռ պապ` մնացի մենակ երեխաների հետ: Դա իմ խաղացած ամենադժվար դերն է եղել»,-հիշում է Հրանտ Թոխատյանը:

Դերասան Արման Նավասարդյանն այդ շրջանում մանկապարտեզ էր հաճախում.

«Հիշում եմ, թե ինչպես ցնցվեց մանկապարտեզի շենքը, մենք մտանք սեղանի տակ: Իսկ երբ մեզ դուրս բերեցին, երկնքում ահռելի քանակությամբ ուղղաթիռներ տեսանք: Չէիք հասկանում, թե ինչ էր կատարվում...»:

Երկրաշարժն այդ ժամանակ անհասկանալի երեւույթ էր նաեւ Արմեն Մարգարյանի համար.

«Դպրոցի բակում մի ահռելի ծառ կար, որը հանկարծ սկսեց շարժվել, մտածեցինք կենդանանում է»:

Ի տարբերություն ավագ գործընկերների` Տաթեւ Հովակիմյանը աղետի մասին լսել է միայն ականատեսների պատմածներով, սակայն ըստ նրա` նկարահանման հրապարակը միանգամից տրամադրել է, որ վերապրի այդ կործանարար աղետը.

«Ստեղծագործական խումբը 200 հոգով կարողացան այնպիսի լռություն ստեղծել, որ ես միանգամից զգացի, որ գտնվում եմ կյանքի ու մահվան կռվի մեջ»,-ասում է երիտասարդ դերասանուհին:

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող առաջին ֆիլմի մասին կարծիքները տարբեր էին, ինչը Հրանտ Թոխատյանը բնական է համարում, սակայն կինոնկարը հուզել է նկարահանված բոլոր դերասաններին` թե հայ, թե օտարազգի.

«Յուրաքանչյուր նկարահանում ավարտում էինք մեկ րոպե լռությամբ: Այս ֆիլմն, իսկապես, հարգանքի տուրք էր մեր դժբախտության զոհերին»,-ասում են դերասանները:

 

Սյունե Առաքելյան

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ