Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրանտ Թոխատյանի հիշողությունները Սպիտակի երկրաշարժից. «Կյանքումս այդքան լաց չէի եղել...սարսափելի էր»

ՖՈՏՈ

Ես շատ լավ եմ հիշում այդ օրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10-ին նոր ներկայացման փորձ էր նշանակված: Մենք պատրաստվում էինք պրեմիերային, գրեթե ամբողջ դերասանական կազմը թատրոնում էր: Փորձից մի քանի ժամ հետո մենք զգացինք տատանում. Երևանը ցնցվեց: Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ինչ է պատահել: Ես զանգեցի տուն, կինս ասաց. «Ինչ-որ ահավոր բան է եղել Լեննականում»: Սակայն դեռ միայն շշուկներ էին պտտվում: Գնացի տուն, հավաքեցի ընտանիքիս ու տարա ապահով տեղ: Հետո վերեդարձա թատրոն և առաջին տեղեկություններն արդեն հասել էին: Ասում էին, որ ամեն ինչ ավերվել է, սակայն դա  գլխիս մեջ չէր տեղավորվում: 

Թատրոնում որոշեցինք Լենինական օգնության հասնել: Մեր բժիշկները գրանցվեցին «Շտապ օգնության» բրիգադում, մնացածներս չէինք հասկանում, թե ինչով կարող ենք օգտակար լինել« Սակայն տանը նստելն անհնար էր, հավանաբար  այնտեղ ավել ձեռքեր էին անհրաժեշտ:

Картинки по запросу դեկտեմբերի 7

Ահնար է նկարագրել, թե ինչ էր կատարվում Երևան-Լենինական մայրուղու վրա: Հայաստանի բոլոր քաղաքներից, անգամ ամենահեռավոր ծայրերից, գալիս էին մեր նման ինքնակամ բրիգադներ: Մեքենաների քանակին հաշիվ չկար: Ոչինչ չէր շարժվում: Մարդիկ մեքենաները թողնում էին փողոցի վրա և ոտքով գնում:

Մենք էլ այդպես արեցինք: Լենինական հասանք վաղ առավոտյան և սկզբից անգամ չհասկացանք, որ քաղաք ենք մտել: Դա ահավոր էր: Ոնց ր դաժան ռմբակոծումից հետո լիներ, հավանաբար նման բան տեսել էր միայն այն մարդը, ով անցել էր պատերազմի միջով: Որքան շատ էինք մտնում Լենինական, այնքան ավելի սարսափելի էր դառնում աղետի մասշտբները: Չկար այն հյուրանոցը, որում դու ապրել էիր: Չկար խանութը, ուր դու մտնում էիր: Չկային տները, որտեղ ապրում էին քո ընկերները: Ընդհանրապես բոլոր նոր տները վերածվել էին ավերակների, մնացել էին միայն հին շինությունները...

Картинки по запросу դեկտեմբերի 7

Առաջին օրը քաոսային էր: Ամեն ինչ անկազմակերպ էր: Մենք կանգնեցինք հենց առաջին պատահած տան մոտ և տանտիրոջ հետ փորձում էինք փորել փլատակները: Չունեինք ոչ բան, ոչ ուրիշ գործիք: Օգտագործում էինք ձեռքի տակ եղածը՝ պատաղաքաղներ, գդալներ, խոհանոցային այլ պարագաներ, դույլեր: Մարդիկ փորձում էին փորել ձեռքերով: Ես առանց եղունգների մի քանի մարդ եմ նույնիսկ տեսել: Ինչպիսի ուրախություն էր, երբ որևէ մեկի ազգականին գտնում էին, և նա ողջ էր լինում: Երեք ժամ հետո տան բնակիչների հետ փլատակների տակից հասանք տատիկին: Նա կենդանի էր, նրա դեմքին ոչ մի էմոցիա չկար: Տատիկի ձեռքին շերեփ կար, որը մենք այդպես էլ չկարողացանք հանել: 

Երկու օր հետո քաղաքում այլևս չէր լսվում լացի ձայն: Փողոցում դագաղներ էին դրված: Մարդիկ անօթևան էին: Միայն մոխրագույն ուրվագծեր էին քայլում, որոնց մոտ բացակայում էր դեմքի արտահայտությունը: Ամենասարսափելի այն էր, որ ժպիտ էր հայտնվում նույնիսկ այն դեպքում, եթե ընտանիքի անդամին մահացած էին գտնում: Ուրախացնում էր անգամ այն փաստը, որ կարողացել են գտնել մարմինը: Ուրխություն չկար նույնիսկ այն մարդկանց մոտ, ում ընտանիքի անդամները ողջ էին մնացել: Միակ տեղը, ուր ուժ չգտա գնալու, դա դպրոցի փլատակներն էին: Այնտեղ շատ մարդ կար, նրանք մինչև վերջ փորձում էին ողջ մնացածներին գտնել, փլատակները ձեռքերով էին բացում, չէին սպասում, որ բերեն բահեր կամ ուրիշ գործիքներ, որոնք քաղաքում գրեթե չկային: Առաջին տաս տարվա մեջ այդ տեսարանը շատ էի եսնում երազումս:

Картинки по запросу դեկտեմբերի 7

Մի քանի օր հետո սկսեցին փրկարարներով ինքնաթիռներ գալ, բերում էին սարքավորումներ: Մեր տեղը գրավեցին մասնագետները: Ամբողջ երկիրը, ամբողջ ԽՍՀՄ-ը այդ ժամանակ ապրում էր Հայաստանի հետ: Յուրաքանչյուր հայկական ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել, պարտադիր մեկը Լենինականում էր: Հետո իմացա, որ երբ երկրաշարժը տեղի էր ունեցել, խիստ ռեժիմի բանտերից մեկի ղեկավարը բոլոր բանտարկված լենինականցիներին ազատ էր արձակել և նարնց երեք օր էր տվել: Նրանք գնացել էին տուն և երեք օր հետո մեկ մարդու նման բոլորը վերադարձել էին: 

Похожее изображение

Անցավ մի քանի շաբաթ: Ամանորից առաջ մեր թատրոնը կրկին վերադարձավ Լենինական: Որոշել էինք տուժած երեխաների համար ամանորյա հանդես կազմակերպել և նվերներ տալ: Ավտոբուսը կանգնեցրեցինք հենց առաջին փոքր փողոցի վրա, դրեցինք տոնածառը, ինչ-որ կերպ այն զարդարեցինք: Շատ շուտով բազմաթիվ երեխաներ հավաքվեցին հարևան փողոցներից: Ես Ձմեռ պապն էի, և առաջինը  դուրս եկա հանդիսատեսի մոտ: Նվեր ստացած երեխայի ոտանավոր արտասանելու առաջարկն ապացուցեց, որ մենք չէինք սխալվել և երեխաներն իրոք տոնի կարիք ունեին: Նրանք շրջան կազմեցին, երգեցին, ոտանավորներ արտասանեցին: Ես սկսեցի նվերներ բաժանել, և հետո երեխաները սկսեցին խնդրանքներով դիմել Ձմեռ պապիկին. մեկը խնդրում էր, որ իր մայրիկին վերադարձնեի, մյուսը՝ հայրիկին, մեկ ուրիշը՝ եղբորը: Չգիտեմ, թե ինչպես եմ դրան դիմացել: Ես իմ տեսակով սենտիմենտալ չեմ, սակայն այնքան, որքան այդ օրն եմ լաց եղել, Աստված տա ոչ մեկի կյանքոիմ չլինի: Դա սարսափելի էր...

Похожее изображение

«Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը