Իսրայելի օդուժը գնդակոծել Է Դամասկոսի մերձակա Մեզա օդանավակայանը. «Ալ Մայադին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ հակառակորդի ինքնաթիռները լուսաբացին սիրիական տարածքի վրա գրոհել են Լիբանանի օդային տարածությունից:
Հարձակումից հետո ավիաբազայում կես ժամվա ընթացքում հզոր պայթյուններ են որոտացել: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ գնդակոծվել Էին օդանավակայանի տարածքի բանակային դիրքերը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սիրիական ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռների վնասվելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դամասկոսի զինվորական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանում օդանավակայանի գնդակոծումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



