Վովա Գասպարյանի փեսան թեժ պայքարից դուրս է մղում ՍԱՍ–ի Արտակին.«Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ռեյտինգային ցուցակից դուրս կմնա ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ–ի Արտակ): Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր տարածքներում իրենց թեկնածությունն են դնելու ՀՀ ոստիկանապետի փեսան` նախկին թաղապետ, բռնցքամարտիկ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը և Գալուստ Սահակյանի որդին` Արմանը:
Նրանց ընտրապայքարին կարող է միանալ նաև «Քեթրինի» Միհրանը, եթե չփոխի ընտրատարածքը:
Մի խոսքով, ռեյտինգային ցուցակով գնացողներին թեժ պայքար է սպասվում: Ֆավորիտը Արթուր Գևորգյանն է: Բացի ՀՀԿ–ի «դաբրոյից», Արթուրն էլի «պլյուսներ» ունի` նրա համար կաշխատեն նաև ուժային կառույցները: ՍԱՍ–ի Արտակին հասկացրել են, որ բավ է` թող զբաղվի իր բիզնեսով` սուպերմարկետներով, ռեստորանով, կոշիկի արտադրամասերով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



