Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծառուկյանի վերադարձով շահագրգիռ է նաև Ռուսաստանը.«Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Այսօրվա քաղաքական գլխավոր թեմաներից է Գ. Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Ըստ Ձեզ, այդ վերադարձի քաղաքական պահանջը կա՞:

– Նայած, թե քաղաքական պահանջ ասելով ի՞նչ եք հասկանում և ո՞վ ունի նման պահանջ: ԲՀԿ–ն ունի, մյուսների մասին չեմ կարող ասել: Բայց սա այն դեպքում, եթե նրա վերադարձը դիտարկենք զուտ ներհայաստանյան քաղաքական օրակարգի շրջանակներում: Սակայն չի բացառվում, որ նրա վերադարձով շահագրգռված լինեն նաև Ռուսաստանում:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ շահագրգռությունը:

– Նրանով, որ հնարավոր է` ՀՀԿ–ն չկարողանա հաղթահարել խորհրդարանի 2/3–ը վերցնելու խնդիրը: Եվ եթե ԲՀԿ առաջնորդը վերադառնա հայրենի կուսակցություն, նրանք երկուսով կարող են 101 տեղանոց խորհրդարանում վերցնել մինչև 70 ձայն: Իսկ դա հնարավորություն կտա փոխել Սահմանադրության այն կետը, որը Կարեն Կարապետյանին արգելում է 2018–ից հետո շարունակել վարչապետ աշխատել, այն է` վերջին չորս տարին Հայաստանում բնակված լինելը: Սա սահմանադրական նորմ է, բայց որը կարելի է փոխել ձայների համապատասխան քանակով: Իսկ եթե ՀՀԿ–ն միայնակ վերցնի 2/3–ը, կերևա, որ կեղծիք է եղել: Իսկ այս պահի դրությամբ Արևմուտքը բավականին խիստ է մոտենում Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու գաղափարին:

– Իսկ քաղաքականություն վերադառնալով` Ծառուկյանը ի՞նչ կարող է շահել և ի՞նչ կարող է կորցնել:

– Ցույց կտա, որ երկու տարի առաջ իրեն հանիրավի են մեղադրել. ըստ որոշ լուրերի` նա չմուծված միլիարդավոր դրամների հարկերով, իբր, կեղծ բարեգործություն էր անում: Հիմա դա ստուգվել է, և պարզ է դարձել, որ այդպես չէ: Եվ նա շահում է ազնվությունը` ցույց տալով, որ ինքը, իրոք, ազնիվ քաղաքական գործիչ է: Իսկ կորցնելու խնդիր չկա: Գուցե մի փոքր ազատությունը կորցնի, որովհետև, եթե դու կուսակցության ղեկավար ես, բնականաբար, քաղաքական դաշտում որոշակի չափով կաշկանդվածություն ես ունենում:

– Նրա վերադարձը ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում:

– Նախորդ ընտրությունների ժամանակ շատ շատերը ԲՀԿ–ին էին ձայն տվել: Այս ընթացքում տեսնելով, որ Ծառուկյանը չկա, մտածում էին ձայն տալ ընդդիմադիր այս կամ այն ուժին: Հիմա, շատ հնարավոր է, որ այդ ընտրողները վերապրոֆիլավորվեն և ձայնը նորից տան ԲՀԿ–ին: Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր այս կամ այն ուժի կողմից ստանալիք ձայները հնարավոր է ավելի քչանան:

– Վերջին մի քանի ամսում Ծառուկյանի հնարավոր վերադարձի թեմայի քննարկումները, երկու օր առաջ տեղի ունեցած ցույցն ուղղակի հո՞ղ էին նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար:

– Քաղաքական ցանկացած գործողություն միշտ էլ պահանջում է համապատասխան PR–ի բաղադրիչներ, որոնք այդ գործողությունն ավելի զրնգուն կդարձնեն: Իհարկե, եթե ԲՀԿ առաջնորդը որոշի վերադառնալ:

– Ն. Զոհրաբյանը հայտարարել է, որ Ծառուկյանը պատրաստ է վերադառնալ, բայց դեռ պարզ չէ` ինչ ձևաչափով:

– Դա արդեն տեխնիկական հարց է, որովհետև մի բան է, երբ մինչև հունվար ես վերադառնում, մեկ այլ բան` եթե հունվարից հետո, երբ սկսվում է նախընտրական արշավը: Իսկ երբ քո վերադարձը և արշավի սկիզբը համընկնում են, դա լրացուցիչ գործոն է հօգուտ քեզ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ալիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան